ՀԱԿ-ը կմիանա՞ Նոր Հայաստան շարժման հռչակագրին

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական համաժողովում ներկայացրեց Նոր Հայաստան շարժման հռչակագիրը, որն իրենից ենթադրում է ազգային միասնության ճակատի ստեղծում, ոչ իշխանական ուժերի միավորում:

Այս առնչությամբ 168.am-ը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱԿ-ը միանալո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակագիր-առաջարկին, թե՞ ոչ: Ի պատասխան Լ. Զուրաբյանն ասաց. «Ես ծանոթ չեմ փաստաթղթին»:

Մեր հարցին, թե ծանոթանալու ցանկություն կա՞, ՀԱԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Մենք հիմա զբաղված ենք շատ կարևոր գործով՝ Երևանի ավագանու ընտրություններով, և անում ենք այն քայլերը, որոնք արդյունավետ են իշխանության նկատմամբ ժողովրդի հաղթանակը կազմակերպելու համար: Եթե տեսնենք, որ նման քայլեր մեզ առաջարկվում են, մենք միշտ պատրաստ ենք քննարկել»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիյանը երեկ հայտարարել էր, որ վերոնշյալ փաստաթուղթի պայքարի հայացակարգը հանրակարգային է լինելու, վերկուսակցական, ավելի շուտ քաղաքացիական դաշինք, որին կարող են անդամագրվել տարբեր կուսակացականներ, այն պայմանով, որ պայքարի մղումը բարձր պետք է լինի կուսակցական շահից:

Կարդացեք նաև

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս