Բաժիններ՝

Շախտյորը Մխիթարյանի դիմաց 40 մլն եվրո է պահանջում

Դոնեցկի «Շախտյորը» պատրաստ է բաց թողնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին 40 մլն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է Tutto Mercato-ն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015թ.: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը», «Չելսին», «Տոտենհեմը», Դորտմունդի «Բորուսիան» և եվրոպական ևս մի քանի բարձրակարգ ակումբներ:

Նշենք, որ Մխիթարյանը «Շախտյոր» է տեղափոխվել 2010թ.-ին Դոնեցկի «Մետալուրգից» 7,5 մլն եվրոյով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս