Նախագահականը հաստատել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով:
Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:
Հիշենցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այս լուրերը, սակայն, ԲՀԿ-ականները հերքել էին: