Սաակաշվիլիի կուսակցությունը հայտարարել է ազգային նոր շարժման սկսման մասին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հին շենքի մոտ, մեկնարկել է խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության հանրահավաքը:
Այն սկսվել է պատգամավոր Գեորգի Վաշաձեի ելույթով: Ակցիայի գլխավոր կարգախոսը Վրաստանի եվրոպական ուղղվածությանն աջակցություն հայտնելն է: Կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները կրել են «Ապրիլի 19» և «Ուժը միասնության մեջ է» գրություններով շապիկներ:
Կուսակցության կողմնակիցներն իրենց հետ բերել են «Բիձինա-ԽՍՀՄ» և «Այս ճանապարհը մեզ կտա՞նի դեպի ՆԱՏՕ» և այլ պաստառներ: Իր ելույթում Վաշաձեն հայտարարել է երկրում ազգային նոր շարժման սկսման մասին.
«Մենք հայտարարում ենք ազգային նոր շարժման սկսման մասին: Դա կլինի Վրաստանի ազատության նոր իմաստավորում : Մենք չենք հոգնի հանուն Վրաստանի գործեր անելուց, դա Իլյայի (Իլյա Ճավճավաձե) ուղին է: Մենք կգանք յուրաքնաչյուր ընտանիքի մոտ և կծանոթացնենք այս շարժման հետ»:
Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով՝ ակցիային մասնակցում է մոտ 15.000 մարդ: