Բաժիններ՝

Թուրգութ Օզալի կինը տվել է ամուսնուն սպանողի անունը

Թուրքական NTV հեռուստալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի կին Սեմրա Օզալը ցուցմունք է տվել իր ամուսնու խորհրդարավոր մահվան գործով:

Օզալը հայտնել է, որ 15 տարի առաջ նամակ է ստացել անհայտ անձից, որում հաղորդվում էր, որ Թուրգութ Օզալը սպանվել է և նշված էր մարդասպանի անունը. «Ամուսնուս մահվանից հետո Ստամբուլի մեր տուն եկավ մի մարդ և գրություն թողեց տան պահակակետում:

Դրանում գրված էին հետևյալ բառերը «Թուրգութ Օզալը սպանվել է, մարդասպանը գտնվում է Ադրբեջանում: Նրա անունը Հասան Ալիօղլու է»: Այդ գրությունից անմիջապես հետո ես անց գործի, սակայն չհաջողվեց հայտնաբերել Հասան Ալիօղլու անունով մարդու»:

Սեմրա Օզալը քննիչին պատմել է նաև նախագահի մահվան պահի մասին: Սեմրայի խոսքերով՝ Թուրգութ Օզալն անսպասելիորն ընկել է գետնից և նրա բերանից փրփուր է թափվել. «Չնայած նրան, որ նախագահին տեղափոխել են հիվանդանոց, նա մահացավ այնտեղ»:

Թուրգութ Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին և մահվանից երկու օր առաջ գտնվել է Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի հունիսի երկրորդ կեսին թուրքական Beyazgazete թերթը գրել էր. «Դեռևս 1998 թվականին 34 TC 245 պետհամարանիշ ունեցող մեքենայով Սեմրա Օզալի մոտ է եկել ոմն Շահրիյար Պուրնովրուզ, սակայն Օզալի այրին տանը չի եղել:

Նա հանգուցյալ նախարարի կնոջ թիկնապահին խնդրել է Սեմրա Օզալին հանձնել մի գրություն, որի վրա նշված է եղել հետևյալը. «Թուրգութ Օզալը սպանվել է Glikonorinaid պրեպարատով: Նրա մարդասպանը գտնվում է Ադրբեջանում: Նրա անունն է Հասան Ալիօղլու»: Պուրնովրուզը գրության մեջ թողել է այն հյուրանոցի հասցեն, ուր ինքն իջևանել է:

Դրանից հետո Սեմրա Օզալը մարդիկ է ուղարկում հյուրանոց՝ հանդիպելու Շահրիյարի հետ, սակայն նա հյուրանոցում չի եղել: Թուրք սահմանապահները հայտնել են, որ այդպիսի անունով մարդ մուտք չի գործել երկիր: Ավելին՝ իրավապահներին ընդհանրապես չի հաջողվում հայտնաբերել վերոնշյալ պետհամարանիշով մեքենա:

Այս ամենի հետ մեկտեղ, Սեմրա Օզալի թիկնապահի մոտ հայտնաբերվել է Շահրիյար Պուրնովրուզի անձնագրի ֆոտոպատճենը: Թիկնապահի խոսքերով՝ ինքը դեռ այն ժամանակ է այդ ֆոտոպատճենը ներկայացրել հատուկ ծառայություններին, սակայն ներկայումս չի հիշում, թե կոնկրետ ում է հանձնել այդ հանցանշանը»:»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս