
Սիրիական հակամարտության հրդեհը կտարածվի նաև Հորդանանում. Բաշար Ասադ

Սիրիական «Ալ-Իհբարիյա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրում ընթացող զինված հակամարտությունը կարող է տարածվել նաև հարևան Հորդանանի տարածքում, ինչը բացասական հետևանքներ կունենա Արևմուտքի համար.
«Հրդեհը կանգ չի առնի Սիրիայի սահմաններին: Բոլորը գիտեն, որ հրդեհը կտարածվի նաև Հորդանանում: Հազարավոր զինյալներ ու ահաբեկիչներ զենք ու զինամթերք են ստանում Հորդանանի տարածքից:
Արևմուտքը գիտի դա կամ ոչ, սակայն չի ցանկանում ընդունել, որ այն ամենը, ինչ նա անում է ահաբեկիչների համար, վերադառնալու է իր մոտ: Սիրիայում հակամարտության ծագման առաջին օրերից դրա տարածմանը նպաստելու հիմնական գործոն են հանդիսացել արտաքին ուժերը»: