
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը դատի է տվել Ռոմարիոյին

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը դատի է տվել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյին։ Այս մասին հայտնում է Esportes.r7.com-ը։
Մարինը Ռոմարիոյին մեղադրում է իր հասցեին հնչեցրած, իր իսկ պնդմամբ, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոմարիոն մեղադրել էր Մարինին 1964-1985 թթ. Բրազիլիայում իշխող ռազմական խմբավորմանն աջակցելու, մարդկանց առևանգելու և կտտանքների ենթարկելու մեջ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը