
Էլմար Մամեդյարովն առաջին անգամ կմեկնի Իսրայել. մամուլ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով ժամանելու է Իսրայել: Այս մասին հայտնել է իսրայելական İzRus կայքը՝ վկայակոչելով Բաքվում եղած պաշտոնական անանուն աղբյուրները:
Պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Դա կլինի Ադրբեջանի արտգործնախարարի առաջին այցն Իսրայել: Նշվում է, որ Բաքվի ու Թել-Ավիվի երկկողմանի կապերն արգելակել են Թեհրանի սուր բացասական արձագանքի պատճառով:
Իրանի իշխանությունները սպառնացել են Բաքվի դեմ սահմանել պատժամիջոցներ, եթե նա զարգացնի կապերը «սիոնիստների» հետ: