Բաժիններ՝

Սաակաշվիլին մտադիր է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահի խորհրդականը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է շարունակել քազաքական գործունեությունն այն բանից հետո, ինչ աշնանը կսպառվի նրա նախագահական երկրորդ ժամկետը.

«Ես իրավաբան եմ, սակայն մտադիր չեմ վերադառնալ այդ մասնագիտությանը և նորից պայքարելու եմ իմ երկրի անկախության ու ազատության համար: Ես ցանկանում եմ դառնալ ապագա նախագահի խորհրդականը: Ամեն դեպքում ես մտադիր եմ վարել քաղաքական ակտիվ կյանք»:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին: Դեռևս հայտնի է միայն մեկ թեկնածուի մասին, որը Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930