Fujitsu-ն պլանշետի կվերածի թղթի էջը (տեսանյութ)

Fujitsu ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս թղթի էջին ինտերակտիվության տարրեր հաղորդել՝ դրա վրա տպագրված տեքստով, գրում է Diglnfo TV-ն:

Ստեղծված համակարգն իր մեջ ներառում է պրոյեկտոր, վեբ-տեսախցիկ, համակարգիչ և ծրագրային ապահովում՝ պատկերները վերամշակելու համար:

Համակարգի միջոցով օգտատերերը նախևառաջ կկարողանան ներմուծել թղթի վրա եղած տվյալները՝ տեքստը կամ նկարները: Այս տվյալները մատով նշելու պարագայում՝ դրանք  կթվայնացվեն և կփոխանցվեն համակարգչին: Բացի այդ, պրոյեկտորի շնորհիվ թղթին կարելի է հավելյալ տեղեկություններ փոխանցել, որոնք կապված են տեքստի հետ, օրինակ՝ լուսանկարներ կամ տեսանյութեր:

Համակարգն արձագանքում է օգտատիրոջ միայն մեկ մատի հպմանը: Ամբողջ ձեռքով կատարված շարժումները համակարգը չի ընկալի:

Համակարգը ստեղծողները թողարկել են դեռևս միայն նորույթի նախնական տարբերակը, սակայն նրանք ծրագրում են մշակումը սերիական արտադրության տանել միայն 2014թ.:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930