Բաժիններ՝

Արթուր Սաքունց. «Աբովյան» ՔԿՀ-ն անգամ գինեկոլոգիական բաժանմունք չունի

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կանանց բաժանմունք չունի: «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժն են կրում կանայք և անչափահասներ, առողջական խնդիրներ ունենալու դեպքում տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց: Ինչպես պարզվում է նախկինում եղել է, սակայն կին-տղամարդ վերահսկողության խնդրով պայմանավորված փակվել է. «փոխանակ գլուխը բուժեն, վերցնում են այն կտրում», – ընդգծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու հավելում, որ սա շատ լուրջ խնդիր է և այս խնդիրը կա նաև ՁՎՊ-ներում:

Սաքունցի խոսքով՝ «Աբովյան» ՔԿՀ-ն անգամ գինեկոլոգիական բաժանմունք չունի, իսկ սա նորմալ չէ, քանի որ այդ հիմնարկում կանայք են պահվում։ Նա առանձնացրեց 3 հիմնական խնդիր՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության որակի մինիմալ ապահովում, քաղաքացիական հիվանդանոցում դատապարտյալին ծառայություն մատուցելու պրակտիկայի զարգացում և ՔԿՀ-ների պայմանները պետք է համապատասխանեցվեն նվազագույն ստանդարտներին, ինչն այսօր չկա:

Առողջական խնդիրներ ունենալու դեպքում ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ որոշումը նման դեպքում կայացնում է ՔԿՀ-ի վարչակազմը։ Ըստ Սաքունցի՝ այստեղ սուբյեկտիվ գործոնը շատ մեծ է, եթե հիմնարկի պետը ազատազրկված անձի նկատմամբ ունի սուբյեկտիվ վերաբերմունք, ապա դա կարող է էական ազդեցություն ունենալ բժշկական օգնություն տրամադրելու հարցում: Իսկ եթե կա սուբյեկտիվ մոտեցում, ապա, մեր զրուցակցի խոսքով, կա կոռուպցիոն ռիսկ, իսկ կոռուպցիայի մեջ ընդգրկված անձն, ով ծառայություն մատուցելու համար վճարվում է, երբեք այդ մասին չի բարձրաձայնում:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս