«Բորժոմին» ռուսական շուկա կվերադառնա հունիսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բորժոմի» հանքային ջուրն արտադրող վրացական IDS Borjomi Georgia ընկերությունը ռուսական շուկա իր մատակարումները կսկսի այս տարվա հունիսից ոչ շուտ: Այս մասին հայտնել են ընկերության աշխատակիցները:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գլխավոր սանիտար բժիշկ Գենադի Օնիշչենկոն արտոնել է «Բորժոմիի» վերադարձը ռուսական շուկա, քանի որ այն համապատասխանում է Ռուսաստանի սահմանած նորմերին: Մատակարարումներն իրականացնելու է ընկերության ռուսական ստորաբաժանումը՝ IDS Borjomi Russia:
Ռուսաստանը «Բորժոմիի» ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականի գարնանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930