Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլին անհեթեթություն է որակել Դատա Ախալայայի մեղադրանքը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, նախկինում իշխող Միասնական ազգային շարժում կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին անհիմն է համարել ՆԳՆ-ի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դատա Ախալայայի նախօրեին ներկայացրած մեղադրանքը:

Հետախուզման մեջ գտնվող Դատա Ախալայան երեկ տարածել է մի սկանդալայի նամակ, որում Վանո Մերաբիշվիլիին մեղադրել է նախորդ տարվա աշնանը բանտային սկանդալի հրահրման մեջ, ինչի նպատակը Վրաստանի ներքին գործերի ու պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային վարկաբեկելն է:

Բաչո Ախալայան ներկայումս գտնվում է մեկուսարանում և հանդիսանում է Դատա Ախալայայի եղբայրը: Իրեն ներկայացված այդ մեղադրանքի հետ կապված՝ Վանո Մերաբիշվիլին Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Անկախ նրանից, թե արդյոք նախօրեին տարածած այդ հայտարարության հեղինակը Դատա Ախալայա՞ն է, թե՞ ոչ, մենք գործ ունենք անհեթեթության հետ, որը ես չեմ պատրաստվում լրջորեն մեկնաբանել ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում: Այդ մեղադրանքն անհեթեթություն էև զուրկ ամեն տիպի հիմնավորումից»:

Մերաբիշվիլին այդ իրադարձությունը շաղկապել է իրենց կուսակցության առաջիկա ակցիայի մոտենալու հետ, որը պետք է տեղի ունենա ապրիլի 19-ին՝ ժամը 16.00-ին, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս