Արմեն Աշոտյանը՝ ՀՅԴ-ին. Ձեր ուժերով «փոխեք» Հայաստանը

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց ՀՅԴ մեր գործընկերները փորձում են իրենց տեղը գտնել քարոզարշավային տեղեկատվական հոսքերում:

Ակնկալում ենք , որ դաշնակցական գործընկերները որպես Երևանի ավագանու թեկնածու կկայանան և լիարժեք քարոզարշավ կկայացնեն՝ հիմնվելով բացառապես սեփական ուժերի և քարոզչական գրավչության վրա:

Հատկապես, որ նման ռեսուրս ՀՅԴ ցուցակում տեսնում ենք:

Մեր խնդիրը չէ այսօր գուշակել, թե արդյոք այնպիսի պատկառելի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, կհրաժարվեն ԱԺ մանդատից ու կմնան Երևանի ավագանու անդամ:

Թեպետ երևանցին իրավունք ունի իմանալու, թե, վերջիվերջո, ՀՅԴ-ն հնարավոր հաջողության դեպքում իրականում ո՞ւմ է տեսնելու որպես Երևանի ավագանի:

Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա, վերահաստատելով մեր հարգանքը բոլոր մրցակիցների հանդեպ, հայտնում ենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չենք տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից, ուստի նպատակահարմար չենք համարում մեր մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին:

Գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած թիմերի ընտրություններ են, իսկ որ Տարոն Մարգարյանը Երևանի ընտրություններին պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է, գուցե խաթարում է որոշ շրջանակների քարոզչական ծրագրերը, բայց դա իրենց խնդիրն է:

Առիթից օգտվելով ցանկանում եմ հաջողություն մաղթել ՀՅԴ-ին գալիք ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու ծանր, բայց պատվաբեր գործում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930