Թուրքիան պատրաստ է բացել բոլոր արխիվները՝ 1915թ. իրադարձությունների հետազոտման համար. Բյուլենթ Արընչ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին.
«Հայերը ոչ մի հիմք չունեն՝ կապված 1915 թվականի իրադարձություններին հավակնելու հետ: Հայերը ոչ մի հիմք չունեն պնդելու, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են: 1915 թվականի իրադարձություններին պետք է գնահատական տալ ոչ թե հայերի հավակնությունների տեսանկյունից, այլ՝ պատմաբանների հետազոտությունների հիման վրա:
Թուրքիան նախկինում նույնպես հայտարարել է, որ պատրաստ է բացել իր պատմական արխիվները: Թուրքական պետությունը պատրաստ է բացել իր բոլոր արխիվները՝ 1915 թվականի իրադարձությունները հետազոտելու համար: Դժբախտաբար, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն պատասխանել այս առաջարկին»: