ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնի համար մրցույթի հանձնաժողովի կազմը

Ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մաuը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

Ավետիu ԲԵՐԲԵՐՅԱՆ- Հայաuտանի Հանրապետության Նախագահի oգնական (հանձնաժողովի նախագահ)

Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաuարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արմեն ԱՄԻՐՅԱՆ- Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն

Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ- «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. Ապրիլի 13
Երևան»:

Տեսանյութեր

Լրահոս