Արմեն Աշոտյան. Ավելի լավ Երևան, բարև

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը, որտեղ, ըստ նրա՝ ակնհայտ են դարձել մի շարք հանգամանքներ:

«Ակնհայտ դարձավ, որ`

1. Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

2. Բացի Տարոն Մարգարյանից՝ որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:

3. Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական գործելու և ոչ մի ծրագիր, միավորվել են միայն մեկ ուղղությամբ` լայնածավալ հակաքարոզչություն Տարոն Մարգարյանի դեմ:

4. Դրանցից ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից, խախտելով բազում չգրված օրենքներ և բարոյական նորմեր:

5. Արտաքուստ իբր բարեկիրթ, իսկ սոց. ցանցերում սանձարձակ և զարհուրելի պահվածք որդեգրածները այդպիսով ընդամենն ընդգծում են իրենց քաղաքական և բարոյական սնանկությունը:

Հ.Գ. Քաղաքապետի ընտրություններին մնաց 3 շաբաթ…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930