
Ադրբեջանում ձերբակալել են նախագահի թեկնածուներից մեկին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է նախագահի թեկնածու, իրավապաշտպան Վիդադի Իսքենդերլիին: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ իրավապաշտպանը:
Վերջինս ձերբակալվել է Տեխնիկական համալսարանի մոտ, երբ ոստիկանությունից պահանջել է վերջ դնել ճանապարհն անցնող ուսանողների ձերբակալմանը. «Ինձ վրդովեցրեց այդ փաստը, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալեց ինձ: Այժմ նրանք ինձ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Ինձ հետ միասին այստեղ են բերել ևս երկու ուսանողի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 16-ին: