Թուրքիան մերժել է «Գազպրոմի» առաջարկը

Neftegaz.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մերժել է Ղազախստանից իրեն գազ մատակարարելու մասին ռուսական «Գազպրոմի» առաջարկը: «Գազպրոմը» պլանավորել էր թուրքական Bosphorus Gaz ընկերության հետ 10 տարում տարեկան Թուրքիա ներկրել 750 միլիոն խորանարդ մետր գազ:

«Գազպրոմը» մոտ մեկ տարի առաջ էր դիմել Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպությանը (EPDK)՝ գազի ներկրման լիցենզիա ստանալու համար, սակայն մերժում էր ստացել սեփական առաջարկի ոչ շահութաբեր լինելու պատճառով:

Թուրքիան իր մերժումը հիմնավորել էր ենթակառուցվածքային բարդություններով ու սեփական էներգետիկ քաղաքականության շահերով: Դրանից առաջ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը մասնավոր ընկերություններին թույլատրել էր գազ ներկրել երկիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930