ԵԱՀԿ գործող նախագահի՝ հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը ժամանել է տարածաշրջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի՝ հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան գտնվում է Ադրբեջանում:

Պլանավորված է, որ այստեղ նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հարավկովկասյան այցի նախապատրաստումը:

Կոժարայի տարածաշրջանային այցը պլանավորված է այս տարվա հունիսին: Դեշիցան ապրիլի 15-16-ին Ադրբեջանից մեկնելու է Վրաստան, իսկ ապրիլի 16-17-ին՝ Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930