Բաժիններ՝

Պայթյունի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում երեկ պայթյուն է գրանցվել: Կաթսայատանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել ադրբեջանական բանակի երկու զինծառայող:

Որպես պայթյունի պատճառ է նշվում կաթսայատնից սխալ օգտվելու մեթոդը: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են մոտակա հոսպիտալ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս