Բաժիններ՝

Ֆուտբոլիստները փախել են գազազած երկրպագուներից

Հունաստանի առաջնության շրջանակներում կայացած ԱԷԿ- «Պանատինայկոս» խաղն ընդհատվել է՝ երկրպագուների խաղադաշտ ներխուժելու պատճառով:

Խաղի 84-րդ րոպեին  ԱԷԿ-ի ֆուտբոլիտները գնդակ են ուղարկել սեփական դարպասը, ինչից հետո գազազած երկրպագուները ներխուժել են մարզադաշտ: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ստիպված են եղել թաքնվել հանդերձարաններում:

ԱԷԿ-ի երկրպագուները մարզադաշտի ներսում և դրանից դուրս ընդհարվել են նաև իրավապահ մարմինների հետ, որոնք ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930