Բաժիններ՝

Բավարիա – Բարսելոնա զույգում ֆավորիտը գերմանական ակումբն է. Ռոուրա

«Բարսելոնայի» մարզիչ Խորդի Ռոուրան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իրենց մրցակցի` «Բավարիայի» մասին:

««Բավարիան» այս զույգի ֆավորիտն է: Այն հզոր թիմ է, որը կարողացավ առավելության հասնել «Յուվենտուսի» և «Արսենալի» նկատմամբ: Շատ բարդ դիմակայություն կլինի, որի ելքը կվճռվի պատասխան խաղում: Մենք շատ դժվար խաղացանկ ունենք: Բացի այդ, մեր թիմում շատ են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, մրցաշրջանը բավականին վաղ ենք սկսել, իսկ այժմ` ամենակարևոր պահին, վնասվածք են ստացել մի քանի կարևոր խաղացողներ», – Ռոուրայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:

Նշենք, որ «Բավարիա» – «Բարսելոնա» զույգում առաջին խաղը կկայանա Մյունխենում ապրիլի 23-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930