Արցախի փողոցում տեղի ունեցած պատահարի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է
Ապրիլի 11-ին, ժամը 06.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1982 թ. ծնված Հովհաննես Գևորգյանը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն: