«Վերին Լարս» անցակետն օրեր անց անցում կկատարի աշխատանքի շուրջօրյա ռեժիմի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ռուս-վրացական սահմանի միակ անցակետ «Վերին Լարսը» մոտ ժամանակներս անցում կկատարի աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Այս մասին հայտարարել է Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության պետ Ագեպսիմ Աշկալովը:

Վերջինիս խոսքերով՝ շուրջօրյա ռեժիմին անցում կատարելը տեղի կունենա բառացիորեն մի քանի օր անց: Նա հիշեցրել է, որ ներկայումս այդ անցակետն աշխատում է մինչև ժամը 21.00-ը, ինչից հետո փակվում է և բացվում է վաղ առավոտյան:

Աշկալովը շուրջօրյա ռեժիմին անցում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ այս տարի 40 տոկոսով աճել են տվյալ անցակետով ուղևորափոխադրումները՝ ընդգծելով, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ հենց այդ կերպ են մեկնում Կովկասի Սևծովյան  հանգստավայրեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930