Բաժիններ՝

ԵՄ-ը պաշտոնապես մերժել է Փհենյանից դիվանագետներին տարհանելու ԿԺԴՀ-ի առաջարկը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօր պաշտոնապես մերժել է հակամարտության սպառնալիքի պատճառով Փհենյանից դիվանագիտական առաքելությունների տարհանման մասին ԿԺԴՀ-ի առաջարկը:

Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Նախորդ շաբաթ Փհենյանը բոլոր երկրներին, ովքեր ԿԺԴՀ-ում ունեն ներկայացուցչություններ, խորհուրդ էր տվել տարհանել իրենց աշխատակիցներին:

ԿԺԴՀ-ն նախազգուշացրել էր, որ ապրիլի 10-ից հետո չի կարող ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ ահա երեկ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայում բնակվող օտարազգիներին առաջարկել է լքել երկիրը՝ դա պատճառաբանելով նրանով, որ Կորեական թերակղզում իրավիճակը շարժվում է դեպի միջուկային պատերազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս