Բաժիններ՝

ԱՄՆ-ում «մարդ-աթոռը» կատակել է սրճարանի այցելուների հետ (տեսանյութ)

New York Daily News-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի Սան Լուիս-Օբիսպո քաղաքի Kreuzberg սրճարանի այցելուներին վախեցրել է «մարդ-աթոռը»: Երբ մարդիկ նստել են բարձով փափուկ «աթոռի» վրա, վերջինս կենդանացել է, բաղվել է և, բռնելով մարդկանց, պահանջել է ելնել իր վրայից: Վախեցած մարդիկ անհապաղ նետվել են նրա վրայից:

Ուշագրավ է, որ նրանց մի մասը միտումնավոր իրենց ծանոթներին բերել է նույն տեղը՝ «մարդ-աթոռի» զոհը դարձնելու համար: «Մարդ-աթոռի» միջոցով մարդկանց խաղարկելու նախաձեռնությունը պատկանում է ամերիացի իլյուզիոնիստ Ռիչ Ֆերգյուսոնին, ով հայտնի է «Սառցահատ» մականվամբ:

Նա հարմարավետ տեղավորվել է աթոռի վրա և իր մարմինը թաքցրել է բարձերով: Երբ որևէ մեկը նստել է այդ «աթոռի» վրա, Ռիչը բղավել է «Ո՞վ է» և սկսել է թափահարել ձեռքերը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս