
Մխիթարյանը բարձրակարգ վարպետ է. Ռեբրով

Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Սերգեյ Ռեբրովը խոսել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետության մասին։
«Մխիթարյանի խփած գնդակների քանակն ապացուցում է, որ նա բարձրակարգ վարպետ է։ Կարևոր է նաև այն, թե ինչպես է նա ներառվել Լուչեսկուի ֆուտբոլային սխեմայի մեջ։
Հենրիխի գլխավոր առավելությունը նպատակասլացությունն է և խաղադաշտում ճիշտ դիրքն ընտրելը։ Երբ նա ներխուժում է տուգանային, ոչ բոլոր պաշտպաններն են կարողանում հասնել նրա հետևից։
Նա տիրապետում է լավ հարվածների, արագ է և գոլային հրաշալի հոտառություն ունի։ Ես նրան միայն հաջողություն եմ ամղթում»,- Ռեբրովի խոսքերն է մեջբերում Ուկրաինսկի ֆուտբոլը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը