Սիրիական ծագմամբ PKK-ականների մի մասը լքել է Թուրքիան. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)՝ սիրիական ծագմամբ զինյալների մեծ մասը լքել է Թուրքիայի տարածքը և քաշվել է Սիրիայի հյուսիս:

Նա հավելել է, որ Թուրքիայում գործող PKK-ականների որոշակի մասը կտեղափովի Հյուսիսային Սիրիա: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի տարածքում գործում է 1500-2000 PKK-ական:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Թուրքիայի տարածքում բնակվելու իրավունք կստանան այն PKK-ականները, որոնք չեն մասնակցել որևէ հանցանքի:

Տեսանյութեր

Լրահոս