
Հանցանք չգործած PKK-ականները չեն արտաքսվի Թուրքիայից

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) այն անդամները, որոնք չեն մասնակցել Թուրքիայում իրականացված ահաբեկչություններին և ներքաշված չեն որևէ հանցագործությունում չեն արտաքսվի երկրից: Այս մասին թերթին հայտնել է Թուրքիայի անվտանգության ուժերում եղած աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ PKK-ի 618 այդպիսի անդամ կարող են վերադառնալ իրենց տներ, նրանց նկատմամբ չեն հարուցվի քրեական գործեր: Ինչ վերաբերում է հանցագործությունների մեջ ներքաշված PKK-ի անդամներին, ապա նրանք կարտաքսվեն Հյուսիսային Իրաք: