Էրիկ Ռուբինը ժամանել է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի ու Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը ժամանել է Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Էրիկ Ռուբինը վաղը հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Շաբաթվա վերջին Ռուբինը մասնակցելու է Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական համագործակցության խարտիայի շրջանակներում ստեղծված ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբի բանակցություններին:

Այդ խարտիան ստորագրվել է 2009 թվականի հունվարի 9-ին, Վաշինգտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930