
Իրանցի մասնագետները մշակում են սեփական միջուկային ռեակտորի նախագիծ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի մասնագետները մշակում են սեփական միջուկային ռեակտորի նախագիծ: Ենթադրվում է այդ ռեակտորը տեղակայել երկրի հարավում: Այս մասին հայտարարել է Բուշեհրի ատոմակայանի նախկին ղեկավար Նասեր Շարիֆլոն:
Վերջինիս խոսքերով՝ ակնկալվում է 360 մեգավատտ հզորություն ունեցող ռեակտորը տեղակայել Դարքայնի շրջանում: Նա հավելել է, որ ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները հիմնականում կարտադրվեն Իրանի տարածքում՝ տեղի մասնագետների կողմից:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում նշում են միջուկային տեխնոլոգիաների օրը: