
19-ամյա Ահարոն Ալեքսանյանի կյանքը փրկելու համար շտապ օգնություն է անհրաժեշտ

«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը հայտնում է, որ 19-ամյա Ահարոն Ալեքսանյանի կյանքը փրկելու համար շտապ օգնություն է անհրաժեշտ: Երիտասարդի մոտ հերպետիկ պանենցեֆալիտ է ախտորոշվել, որի բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան տղան տուն է եկել եւ ասել, որ ուժեղ մրսել է: Առավոտյան Ահարոնին տեղափոխել են հիվանդանոց: Նույն օրը երիտասարդը կոմայի մեջ է ընկել:
Թեեւ բժիշկների բացասական կանխատեսմանը, Ահարոնը երկու ամիս անց դուրս է եկել կոմայից, տեսել քրոջն ու ծնողներին եւ բոլոր ուժերը հավաքելով փորձել է ինչ-որ բան ասել, ձգվել է քրոջ կողմը՝ օգնություն խնդրելով:
Նրա ընտանիքը երկար և համբերատար, ամեն օր մերսումներ, ֆիզիկական վարժություններ իրականացնելով, ուղեղի խթանում եւ շատ այլ բաներ կատարելով հասել են նրան, որ տղայի վիճակը կայունացել է ու թեեւ բժիշկների վատ կանխատեսումներին, նա սկսել է ժպտալ, քրոջ խնդրանքով ձայներ արձակե
Գերմանիայում նեյրովերակենդանացման կենտրոնը համաձայնել է օգնել եւ իր վրա վերցնել Ահարոնի բուժումը: Վերականգնման կուրսը կազմում է 60 օր, մեկ օրվա ծախսը կազմում է 1750 դոլար, սակայն տղայի ընտանիքի համար դա անհասանելի գումար է:
Բոլոր օգնել ցանկացողները կարող են զանգահարել Արթուր Ալեքսանյանին, հետեւյալ ռուսաստանյան հեռախոսահամարով՝ 007 918 469 69 98: