
Իրանում այսօր նշում են Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը

Իրանական IRIN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանում այսօր նշում են Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը: Այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին:
Նրանք ելույթ են ունենալու այդ միջոցառման ժամանակ, որում ցուցադրվելու են միջուկային ոլորտում Իրանի վերջին նվաճումները: Միջոցառմանը մասնակցում են նաև իրանցի ատմոագետներն ու երկրում հավատարմագրված օտար դիվանագիտական առաքելությունների ղեկավարները: