Գագիկ Ծառուկյան. Երևանը մեր բոլորի տունն է (տեսանյութ)

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին հանդիպումը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մայիսի 5-ին մենք ընտրելու ենք Երևանի քաղաքային իշխանություն։ Ձեր և միայն ձեր ընտրությունն է որոշելու, թե ինչպիսի Երևան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին։ Որպես գործի մարդ, ես վստահեցնում եմ, որ Երևանի զարգացման այն ծրագիրը, որը առաջարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մեր քաղաքը դարձնելու է ապրելու համար առավել հարմարավետ, գեղեցիկ ու բարեկարգ։ Որովհետև Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ։

Մեզ տրված ձեր քվեն ծառայելու է մեկ նպատակի՝ հանուն բարեկեցիկ ու բարեկարգ Երևանի։

Հավատացեք՝ ամենակարևոր ու անհրաժեշտ քայլերը կյանքում արվում են ոչ թե պարտադրանքի, այլ՝ պատասխանատվության թելադրանքով։ Մեր տունը մե՜նք պիտի կառուցենք, իսկ Երևանը մեր բոլորի տունն է։

Սիրելի երևանցինե’ր: Մայիսի 5-ին մենք ընտրելու են ոչ թե Երևանի տեր, այլ՝ քաղաքային իշխանություն, որը պիտի դառնա երևանցու իրական գործընկերը։ Իսկ Երևանի տերը երևանցին է։

Մեր նպատակը ազնիվ է՝ շենացնել մեր մայրաքաղաքը։ Մենք ունենք Երևանի զարգացման այն ծրագիրն ու այն թիմը, ովքեր կարող են կարճ ժամանակում լուծել մեր մայրաքաղաքի կենսական խնդիրները։

Ես վստահեցնում եմ, որ ձեր քվեն տալով «Բարգավաճ Հայաստանին», դուք ունենալու եք բանիմաց ու հոգատար քաղաքային իշխանություն։ Իշխանություն, որը մշտապես լինելու է բնակչի կողքին և հաշվետու է լինելու ձեզ։

Վստահե’ք մեզ, ու մենք միասին շենացնելու ենք մեր Երևանը»։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Նշենք, որ ԲՀԿ պաշտոնական կայքն արդեն հրապարակել է նախընտրական տեսահոլովակները, որոնք ներկայացնում ենք ստորև.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930