Երևանի մետրոյում երիտասարդը տեղաշարժվում է վագոնի հետնամասից կառչած. տեսանյութ

Youtube-ում տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է, թե ինչպես մի երիտասարդ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում կառչում է գնացքի վագոնի հետնամասից և «ուղևորվում»՝ դեպի հաջորդ կայարան: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Տեսահոլովակը միանգամից առաջ է քաշում երկու հարց.

Առաջին՝ մետրոյի կայարաններում ամեն տեսակ նկարահանումներ կատարելն՝ առանց թույլտվության, խստիվ արգելվում է: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այս տեսահոլովակը նկարահանվել և երկրորդ՝ երիտասարդը կատարում է մի արարք, որն ուղղակիորեն կարող է սպառնալ իր կյանքին: Եվ եթե այդ երիտասարդը չի գիտակցում այդ վտանգը կամ վտանգը գիտակցելով՝ այդուհանդերձ, որոշում է խախտել անվտանգության կանոնները, ապա որտե՞ղ էին այդ պահին Երևանի մետրոպոլիտենի անվտանգության աշխատակիցները, ովքեր հսկում են կայարաններում ուղևորների անվտանգությունն ու մետրոյի բնականոն աշխատանքը:

Հուսանք՝ այս տեսահոլովակը դիտելուց հետո Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ, որպեսզի ավելի խստացվի անվտանգությունը կայարաններում, և հետագայում նմանաբնույթ դեպքեր չեն արձանագրվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930