Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ-ը հաստատել է Կախեթիի ռազմաբազայից 60 զինվորագրված անձի դասալքելը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի ՊՆ-ը երեկ հաստատել է, որ 60 զինվորագրված անձ, հրաժարվելով ենթարկվել կանոնադրությանը, լքել են Կախեթիի շրջանում գտնվող «Պալդո» ռազմաբազան:

Վրացական ԶԼՄ-ները երեկ լուրեր էին տարածել զինծառայողների դասալքության մասին: Ավելի ուշ դասալքած զորակոչիկները հայտարարել էին, որ իրենք բազան լքել են նրա համար, որ իրենց ստիպել են մաքրել արտաքնոցներ, ինչը նախատեսված չէ կանոնադրությամբ:

Վրաստանի ՊՆ-ն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ կանոնադրությանը ենթարկվել հրաժարվածները զինծառայողներ չեն, ինչի համար էլ բազայի ղեկավարությունը որոշել է արձակել նրանց:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի ՊՆ-ն ընդգծել է, որ 600 թափուր տեղի համար իրենք ստացել են 4383 մարդու հայտ, որոնք ցանկանում են ծառայել պայմանագրային հիմունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930