
Ինչու՞ է կանգնեցվել Օպերային հարող շրջակա տարածքի երթևեկությունը

Այս պահին Օպերային հարող շրջակա տարածքը՝ Բաղրամյան պողոտայի սկիզբը, Մաշտոցի պողոտայի մի հատված, Սայաթ-Նովա փողոցից մի հատված փակ է, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կանգնած է:
Ճանապարհները նման կերպ սովորաբար փակվում են տոն օրերին կամ հատուկ միջոցառումների դեպքում: Ոստիկաններից փորձեցինք տեղեկանալ, թե ինչու են ճանապարհները փակ: Պատասխանեցին՝ տեղյակ չենք, մենք մեր ծառայությունն ենք իրականացնում: Իսկ թե ինչքան ժամանակ տարածքում արգելված կմնա մեքենաների երթևեկությունը, նույնպես դժվարացան պատասխանել. «Չգիտենք»: Նրանցից մեկը նշեց, որ արտասահմանից հյուրեր են գալիս, նրանց պետք է ճանապարհեն:
Թե ինչ հյուրեր են, ովքեր են, որ չեն կարող սովորական երթևեկողների հետ անցնել ճանապարհը, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել: Այս մասին հաղորդում է galatv.am-ը: