Բաժիններ՝

474 օր շարունակ ոչ մի թիմի չի հաջողվում հաղթել Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում

Մադրիդի «Ռեալն» այն ակումբներից մեկն է, որն իսկապես շատ ուժեղ է սեփական մարզադաշտում։

«Ռեալն» արդեն 38 խաղ շարունակ չի պարտվել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում՝ սկսած 2012 թվականի հունվարի 18-ից, երբ մադրիդցիներն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում 1։2 հաշվով պարտվեցին «Բարսելոնային»։ Դրանից հետո 27 թիմ խաղացել է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, սակայն չի կարողացել 3 միավոր վաստակել։

474 օրվա ընթացքում և 38 պաշտոնական խաղերում «արքայական ակումբը» տարել է 31 հաղթանակ, 7 խաղ ավարտվել է ոչ-ոքի, «Ռեալը» խփել է 117, բաց թողել 32 գոլ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս