Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդու 10 բիզնես կանոնները

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Կարլոս Սլիմ Էլուն, բացահայտել է իր հաջողության գաղտնիքները: Ինչպես գրում է luxlux.net կայքը, նա առանձնացրել է 10 կարևոր կետ:
1. Բիզնեսմենը բարոյական իրավունք չունի զբաղվելու միայն բիզնեսով: Դուք պետք է շատ հետաքրքրություններ ունենաք, չէ՞ որ դա տալիս է իմանալու, սովորելու, զգալու բազմաթիվ հնարավորություններ:
2. Ես կարծում եմ՝ բիզնեսմենները ռեսուրսների կառավարման առավել շատ փորձ ունեն, այդ իսկ պատճառով նրանց համար ավելի հեշտ է լուծել խնդիրները, քան քաղաքական գործիչների համար:
3. Եթե դուք մշտապես կախված եք ուրիշների կարծիքից, դուք մեռած եք: Ես չեմ ուզում ապրել՝ ամբողջ օրը մտածելով՝ ինչպես կհիշեն ինձ:
4. Գործե՛ք փոքր և ոչ մեծ սխալներ:
5. Ես չեմ հավատում, որ որևէ բիզնեսով զբաղվելով՝ դուք պարտադիր պետք է ամեն օր 15-16 ժամ աշխատեք: Այդ դեպքում դուք ինքներդ ձեզ համար ժամանակ չեք ունենա
6. Բիզնեսմենը հարստություն ստեղծող է, որին նա միայն որոշ ժամանակով է տիրապետում:
7. Իմ միտքը հստակ է՝ կրկին ներդնել:
8. Հաջող անձնական կյանքը ձեզ ավելի ուժեղ է դարձնում:
9. Ես կարծում եմ, որ աշխատանքը ոչ միայն սոցիալական պատասխանատվություն է, այլ էմոցիոնալ պահանջ:
10. Լավատեսությունը միշտ տալիս է իր արդյունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս