Բաժիններ՝

Ադրբեջանը պատասխանել է Իրանի բողոքի նոտային

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պատասխանել է Իրանի բողոքի նոտային: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը.

«Բաքվում անցկացված միջոցառման ժամանակ արտահայտված մտքերը չեն արտացոլում Ադրբեջանի դիրքորոշումը: Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ որդեգրել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու դիրքորոշում և բոլոր ջանքերը գործադրում է դրանց ամրագրման համար»:

Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովն ապրիլի 1-ին կանչվել էր Իրանի ԱԳՆ, ուր և նրան հանձնվել էր բողոք նոտան:

Նոտայի հանձնումը կապված է եղել մարտի 30-ին Բաքվում անցկացված «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» անվանմամբ կոնֆերանսի անցկացման հետ, որում արվել են Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930