Բաժիններ՝

Նիկոլա Սարկոզիի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել այսպես կոչված Բետանկուրի գործով: Այս մասին հայտնել է Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգը՝ ընդգծելով, որ Սարկոզիին երեկ մի քանի ժամ հարցաքննել են Բորդոյի արդարադատության պալատում:

Փաստաբաը հավելել է, որ դա իրավական տեսանկյունից անարդար որոշում է, և որ իրենք մտադիր են բողոքարկել դա: Հետաքննության տվյալներով՝ 2007 թվականին Նիկոլա Սարկոզին օգտվել է Ֆրանսիայի ամենահարուստ կին և L’Oreal-ի կայսրության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրի առողջական վիճակի թուլությունից՝ նրանից գումարներ ստանալու համար, որոնք ծախսվել են իր նախընտրական կամպանիայի վրա:

Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2007 թվականին, տվյալ գործով անցնում են տասնյակ մարդիկ: Սարկոզին մինչև նախագահական լիազորությունների ժամկետի ավարտն օգտվում էր անձեռմխելիությունից: Սակայն այն բանից հետո, ինչ նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զիջեց Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի իրավապահ մարմինները կրկնակի եռանդով են սկսել քննել այս գործը:

Սարկոզին առաջին անգամ հարցաքննվել է 2012 թվականի նոյեմբերին: Այն տևել է 12 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս