«Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք». Կարեն Ավագյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

« «Բարգավաճ Հայաստանը» հայտ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղական ինքնակառավարման ԲՀԿ-ական ձեռագրին ծանոթանալու համար բավական է այցելել Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաք։ Երկար տարիներ այս քաղաքը ղեկավարում են ԲՀԿ-ականները։ Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երևանի հետ համեմատվելուց։ Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք, դրա հնարավորությունը ունեիք։
Երևանը մեծ ծրագրերի քաղաք է, դրանք իրականացնելու ներուժ ԲՀԿ-ում հաստատ չկա։
Հ. Գ.- Չէր խանգարի, որ Տիգրան Ուրիխանյանն ուսումնասիրեր նախևառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերեր այնտեղից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930