
Ռուսաստանն ու Ադրբեջանը սառեցրել են սպառազինության մատակարարման շուրջ բոլոր բանակցությունները

AzеriDefence.com պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սառեցրել են սպառազինության մատակարարման շուրջ բոլոր բանակցությունները: Որպես դրա պատճառ է նշվում Ադրբեջանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ վարձակալության պայմանագրի երկարաձգումից հրաժարվելը:
Պորտալն ընդգծում է, որ ներկայումս Ադրբեջանին սպառազինության մատակարարումներն իրականացվում են համաձայն ավելի վաղ կնքված պայմանագրերի: Ընդգծվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է գնել փրկարարական նոր ուղղաթիռներ, T-90S տանկեր, զրահապատ մեքենաներ, զենիթա-հրթիռային համալիրներ և այլն:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ իսկապես ներկա դրությամբ բանակցություններ չեն տարվում Ադրբեջանին նոր սպառազինություն մատակարարելու շուրջ, և հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն դրանք: