Բաժիններ՝

«Կաթողիկոսը VIP է ու մենակ VIP «կլիենտներին» է հաղորդություն տալիս»

«Մինչ վրաց պատրիարք Իլիա 2-րդն իր ողջ գործունեությունն ուղղել է իր՝ վրաց ազգի շահերի բավարարմանը և դրա համար էլ հանդիսանում է ամենաբարձր հեղինակությունը վրաց հասարակությունում, մեր կաթողիկոս Գարեգին Բ-ն ամեն ինչ անում է, որպեսզի անջրպետը ՀԱԵ-ի և ժողովրդի մեջ մեծանա, ինչպես նաև անվստահությունը՝ հոգևորականության հանդեպ։ Քննարկենք մեկական դրվագ երկու հոգևոր առաջնորդների վերջին շրջանի ակտիվությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Կարապետ Նուրիջանյանը և շարունակում.

«Իլիա 2-րդը հայատարարել է, որ ինքը դեմ է Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու դեմ, որը ենթադրում է, որ հայոց լեզվին կշնորհվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ հայոց լեզուն նոր արտոնություններ կստանա վրացական կրթական, դատական և այլ համակարգերում։ Վրաց պատրիարքը պատճառաբանում է իր որոշումը նրանով, որ նման քայլը կբերի անջատողական տրրամադրությունների ուժեղացմանը, ինչը խիստ վտանգավոր է, առավել ևս, երբ Վրաստանն այսօր ունի խեղված տարածքային ամբողջականության հիմնահարց։

Անկախ նրանից, թե հայերս ոնց ենք վերաբերվում Իլիա 2-րդի այս մոտեցմանը, չենք կարող ուրանալ այն, որ վրցու համար նա շատ ճիշտ դիրքորոշում ունի։

Հիմա քննենք Գարեգին Բ-ի վերջին քայլերից մեկը։ Երեկ Էջմիածնում պատարագ մատուցելիս Գարեգին Բ-ն անձամբ էր հաղորդություն տալիս պաշտոնյաներին և բարձրաստիճան այրերին՝ այն էլ անմիջապես խորանից, իսկ հասարակ ժողովրդին ուղղարկում էր այլ սպասավորների մոտ, որոնք արդեն ոչ խորանի մոտ տալիս էին հասարակ մարդկանց համար նախատեսված հաղորդությունը։ Ասել կուզի կաթողիկոսը VIP է ու մենակ VIP «կլիենտներին» է հաղորդություն տալիս, այն էլ VIP տեղից, դե իսկ հասարակ մարդիկ պետք է բավարարվեն հասարակությամբ։

Ըստ էության կարևոր չէ, թե որտեղ են տալիս հաղորդությունը և ով, բայց երբ անգամ եկեղեցու պատերում հոգևոր առաջնորդի վարքով ականատես ենք լինում սոցիալական բևեռացման նմանօրինակ դրսևորման, ապա հանուն ինչի՞ պետք է անհավատներն ու կասկածողները միանան ու զորակցեն Եկեղեցուն, հանուն ինչի՞ պետք է եղած հավատացյալները Գարեգին Բ-ի նկատմաբ զգան այն պատկառանքը, ինչ զգում էին Վազգեն Վեհափառի հանդեպ…
Հետևությունները թողնում եմ Ձեզ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս