Ապրիլի 19-ին արմատական փոփոխության կենթարկվի երկրի քաղաքական իրավիճակը. Վանո Մերաբիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ապրիլի 19-ին Թբիլիսիի «Ռուսթավելի» պողոտայում պլանավորված ակցիայի ժամանակ վրաց ժողովուրդը կիրազեկվի շատ բաների մասին և երկրի քաղաքական իրավիճակը կենթարկվի արմատական փոփոխության.
«Միասնական ազգային շարժումը գոյություն ունի, պայքարում է և ապրիլի 19-ին վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ կհամոզվի և կիմանա բազմաթիվ նոր բաներ: Այնպես որ ապրիլի 19-ը կդառնա անակնկալների ու նորությունների օր: Ապրիլի 19-ին արմատական փոփոխության կենթարկվի քաղաքական իրավիճակը»:
Լրագրողներից մեկը Մերաբիշվիլիին հարցրել է, թե արդյոք ապրիլի 19-ի ակցիայի ժամանակ հայտարարվելո՞ւ է 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Միասնական ազգային շարժում կուսակցության թեկնածուի անունը: Ի պատասխան՝ Մերաբիշվիլին հայտարարել է, որ դրանից ավելի հետաքրքիր նորություններ են հայտնի դառնալու այդ օրը: