Մովսիսյանը չի կարողանում խաղալ առանց գնդակի, ինչը շատ կարևոր է. Ռեյնգոլդ
Մոսկվայի «Սպարտակի» վետերան Վալերի Ռեյնգոլդը մեկնաբանել է «Սպարտակում» Յուրա Մովսիսյանի խաղը:
«Ինձ զարմացնում է «Սպարտակի» տրանսֆերային քաղաքականությունը: Ակումբը նախ գնում է ֆուտբոլիստներին, հետո նրանց վաճառում ավելի ցածր գնով: Մովսիսյանի տրանսֆերը ևս չեմ կարող համարել հաջողված: Երբ նա դարձավ երեք գոլի հեղինակ, անխոս բոլորին զարմացրեց: Մեզ մոտ նման բան հաճախ չի պատահում: Սակայն ֆուտբոլիստի գլխավոր արժեքը կայունությունն է: Այն ավելի կարևոր է, քան մեկ խաղում երեք գնդակ խփելու ունակությունը: Քեզ կընդունեն այն ժամանակ, երբ սեփական նշաձողից ցածր հանդես չես գա: Բայց երբ ֆուտբոլիստը երկու խաղ քայլում է, ապա բարձրակարգ լինելու մասին խոսք լինել չի կարող:
Խորհրդային ժամանակներում 4-5 գոլ էին խփում պարբերաբար, քանի որ դա հարձակվողի պարտականությունն է: Սակայն կայությունը գնահատվում էր ավելի շատ: Բացի դա՝ Մովսիսյանը չի կարողանում խաղալ առանց գնդակի, ինչը շատ կարևոր է:
«Սպարտակի» խաղում խառնշփոթ կա, խաղն անհասկանալի է, ոչ մի գեղեցիկ գրոհ: «Կուբանի» հետ խաղում ֆուտբոլիստների կեսի մոտ խաղալու ցանկություն չէի տեսնում»,- Ռեյնգոլդի խոսքերը փոխանցում է championat.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը