Բաժիններ՝

«Մայթի սալիկները թռնում են ճակատիդ…». նախկին փոխոստիկանապետի խորհուրդը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մաշտոցի, Սայաթ-Նովա պողոտաներով, այլ փողոցներով երբ անցնում ես, մայթի սալիկները թռնում են ճակատիդ…
Այդ պողոտաներին, փողոցներին զուգահեռ, շուրջբոլոր ամբողջությամբ սուպերմարկետներ են, բրենդային խանութներ, սրճարաններ… Եթե նրանցից յուրաքանչյուրն իր դիմացի հատվածը վերանորոգի, ապա այլեւս նման խնդիր չի լինի: Հատկապես, երբ նրանցից յուրաքանչյուրը հավանաբար կամայական կամ ՙՙթույլտվությամբ՚՚ ձեւափոխել են դրանք կամ գուցե գիտակցում են նաեւ դրա կարեւորությունը քաղաքի տեսքի, քաղաքացու եւ իրենց բիզնեսի համար:
Այդ պրոբլեմը հատկապես զգացնել է տալիս իր մասին տեղումների ժամանակ, երբ քայլելիս ակամա պղտոր ջուր ես ցփխում քեզ կամ կողքից անցնողին…
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը երեւի թե պետք է կազմակերպի, համախմբի այդ սեփականատերերին, ձեռնարկի վերանորոգման աշխատանքները, ու լավ կլինի՝ ոտքով շատ քայլեն, շատ բան կտեսնեն…
Նաեւ առողջ կլինեն…»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930