
Եթե Օզբիլիսը նույն դիրքից հարվածի ևս միլիոն անգամ, չի կարողանա գրավել դարպասը. Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում կայացած «Կուբանի» հետ խաղից հետո կարծիք է հայտնել, որ իր թիմը վատ խաղ չցուցադրեց:
«Խաղից երկակի տպավորություն ունեմ: Մի կողմից միավորներ կորցրեցինք տանը, մյուս կողմից՝ կարողացանք փրկել խաղը: Ամեն դեպքում «Սպարտակը» վատ խաղ չցուցադրեց:
Կարծում եմ՝ եթե Օզբիլիսը նույն դիրքից հարվածի ևս միլիոն անգամ, չի կարողանա գրավել դարպասը: Կարծեմ, սա միմյանց դեմ մեր առաջին խաղն էր»,- sport-express.ru-ին տրված հարցազրույցում ասել է Մովսիսյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը