Սպարտակ – Կուբան՝ 2:2. Օզբիլիսի հրաշք գոլի մասին դեռ երկար կխոսեն (տեսանյութ)
Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Մոսկվայի «Սպարտակի» հետ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, իսկ մեր ընտրանու կիսապաշտպան Արազ Օզբիլիսը՝ «Կուբանի»:
Հանդիպման 23-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ. Կուլիկը դարձավ ինքնագոլի հեղինակ, 57-րդ րոպեին Արազ Օզբիլիսը պարզապես հրաշք հարվածով հավասարեցրեց հաշիվը: Ընդամենը 5 րոպե անց Բուկուրը հաշիվը դարձրեց 2:1՝ հօգուտ «Կուբանի», իսկ 82-րդ րոպեին Խուրադոն հաշիվը դարձրեց 2:2:
Նշենք, որ 71-րդ րոպեին Արազ Օզբիլիսը խաղադաշտում տեղը զիջեց Իվելին Պոպովին, իսկ 77-րդ րոպեին Կուբանի Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մարկոս Պիզելլին մտավ խաղադաշտ, Մարկոսը փոխարինեց Գեորգի Բուկուրին:
22-րդ տուրից հետո «Սպարտակն» ու «Կուբանը» վաստակած 37 ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 6-7-րդ հորիզոնակնները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը